Մակրոնն ու Մերկելը Պուտինին առաջարկել են հանդիպել Էրդողանի հետ

Մակրոնն ու Մերկելը Պուտինին առաջարկել են հանդիպել Էրդողանի հետ

ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ Շթեֆան Զայբերթը հաղորդել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Իդլիբում իրավիճակի հետ կապված, որի ընթացքում Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները առաջարկել են Ռուսաստանի նախագահին համատեղ հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մակրոնն ու Մերկելը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և առանց խոչընդոտների հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորություն են պահանջել։ Փետրվարի 20-ին թուրքամետ գրոհայինները Թուրքիայի բանակի աջակցությամբ գրոհել են Իդլիբում Նայրաբ բնակավայրի վրա։ Սիրիական բանակը, ռուսական ավիացիայի օգնությամբ, կարողացել է կանգնեցնել զինյալների հարձակումը։ Հայտնի է, որ երկու թուրք զինվորական է զոհվել։ Անկարան խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար։