Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը դատապարտվել է ավելի քան երեք տարվա ազատազրկման

Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը դատապարտվել է ավելի քան երեք տարվա ազատազրկման

Վաշինգտոնի դատարանը երեք տարի չորս ամսվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին, հաղորդում է CNN-ը։ Սթոունը մեղավոր է ճանաչվել կեղծ վկայություն տալու և ԱՄՆ կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Ավելի վաղ Թրամփը դժգոհություն էր հայտնել իր նախկին խորհրդականին մեղավոր ճանաչելու կապակցությամբ։ Նա «երկակի ստանդարտների» դրսևորում է անվանել Սթոունին մեղադրանք առաջադրելը։