Ուհանից տարհանված ուկրաինացիների ժամանման հետ կապված բախումներ են տեղի ունեցել Պոլտավայում

Ուհանից տարհանված ուկրաինացիների ժամանման հետ կապված բախումներ են տեղի ունեցել Պոլտավայում

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Պոլտավայի շրջանում գտնվող առողջարանի մոտակայքում, ուր տեղափոխվել են կորոնավիրուսով բռնկված չինական Ուհանից տարհանված ուկրաինացիները: Դեպքի վայրից  տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում ձերբակալել ցուցարարներից մեկին: Նշվում է, որ ոստիկանությունն ուժով է ճանապարհ բացել ավտոբուսների համար, ինչպես նաև մարել և ապամոնտաժել է ցուցարարների կողմից կառուցված բարիկադը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները քարեր, փայտեր և շշեր են նետել ավտոբուսների վրա: Նախնական տվյալներով, բախումների ընթացքում վիրավորվել է երկու մարդ: Ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է: 45 ուկրաինացիներ և մի քանի օտարերկրացիներ տեղափոխող ինքնաթիռը փետրվարի 20-ին վայրէջք է կատարել Խարկովում: Պոլտավայի շրջանի Նովի Սանժար քաղաքի բնակիչները, դեմ լինելով համաքաղաքացիների ժամանմանը, արգելափակել են մայրուղին՝ բախումների մեջ մտնելով ոստիկանության հետ: