Թուրքիան ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգ է խնդրել՝ սիրիական ուժերին զսպելու համար. Bloomberg

Թուրքիան ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգ է խնդրել՝ սիրիական ուժերին զսպելու համար. Bloomberg

Թուրքիան դիմել է Միացյալ Նահանգներին Patriot զենիթահրթիռային երկու համակարգի համար՝ սիրիական բանակին զսպելու համար, որին Ռուսաստանն աջակցում է օդից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Անկարայի աղբյուրին: Թուրքիան թույլտվություն է խնդրել հարավային սահմանին Patriot օգտագործելու և «Ռուսաստանի օդուժի կողմից աջակցվող սիրիական զորքերի հետագա հարձակումներին հակահարված տալու համար»: Փետրուարի 20-ին, Իդլիբում թուրքամետ զինվորականները սիրիական բանակի դեմ գրոհ են իրականացրել: Ռուսական Սու-24 ինքնաթիռները հարված են հասցրել հարձակվողներին, ինչի արդյունքում Սիրիան կարողացել է հաջողությամբ հետ մղել հարձակումը: