Էսկալացիա Իդլիբում. թուրքական հրետակոծությունն ընդդեմ ռուսական ավիահարվածների

Էսկալացիա Իդլիբում. թուրքական հրետակոծությունն ընդդեմ ռուսական ավիահարվածների

Ռուսաստանի ՊՆ-ն մեղադրել է Թուրքիային Իդլիբ նահանգում սիրիական բանակի դիրքերին գրոհայինների հարձակմանը սատարելու մեջ: Գերատեսչությունը հայտնել է այդ գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին, իսկ թուրքական կողմն իր հերթին հայտարարել է, որ իր զորքերի գործողությունների արդյունքում սպանվել են տասնյակ սիրիացի զինվորականներ: Թուրքիան հայտարարել է, որ ավիահարվածների հետևանքով, որոնք, Անկարայի պնդմամբ, իրականացվել է սիրիական բանակի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում, երկու թուրք զինվոր է սպանվել, հինգը վիրավորվել են: Արդյունքում, այս ամիս Իդլիբում թուրքական բանակի ընդհանուր կորուստները կազմել է 15 մարդ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել է, որ 50 սիրիացի զինծառայող է զոհվել թուրքական զորքերի հետ մարտերում: Բացի այդ, Թուրքիան պնդում է, որ սիրիական բանակը կորցրել է հինգ տանկ, երկու զրահամեքենա, երկու ռազմական պիկապ և մեկ հաուբից: