Կադիրովը մարզասրահում մոտիվացիոն հոլովակ է տեսագրել և դատողություններ արել ճակատագրի մասին

Կադիրովը մարզասրահում մոտիվացիոն հոլովակ է տեսագրել և դատողություններ արել ճակատագրի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ձայնագրել է մի մոտիվացիոն տեսանյութ, որտեղ նա մարզվում է մարզասրահում: Հանրապետության ղեկավարը VKontakte-ի իր էջում հրապարակել է տեսանյութը և դատողություններ արել ճակատագրի կառավարման մասին։ «Փորձեք հասկանալ՝ արդյոք ի վիճակի եք վերահսկելու ինքներդ ձեզ, ձեր մարմինը, ձեր ցանկությունները և կրքերը: Որքան ավելի անկեղծ լինեք ձեր հանդեպ, այնքան ավելի հստակ կլինի ձեր «ճակատագրական» պատասխանը: Եթե  ստանաք «այո» պատասխանը, անմիջապես վերցրեք հեռակառավարման վահանակը, որը կոչվում է «կամքի ուժ», և զգացեք, թե որքան հեշտ  վերահսկելի է այն՝  ձեր ճակատագիրը », - գրել է Կադիրովը: