Չեմ զարմանա, որ իշխանության ներկայացուցիչները նոր քվազի իրավաբանություն հորինեն. Տարոն Սիմոնյան

«Ատելության խոսքը ահագնացող չափերի է հասել: Պետք է պաշտոնատար անձանց, պատգամավորների, նաև մտավորականության միջոցով տարածենք այն միտքը, որ ատելության խոսքով երկրում որևէ խնդիր չի լուծվում: Հակառակը՝ այդ խնդիրները ավելի են բարդանում և խրթին դառնում: Հնարավոր է, որ ատելության խոսքի չափից շատ տարածումը հասարակության ներսում այնպիսի խնդիրներ առաջացնեն, որ հետագայում մենք չկարողանանք դրանց դեմն առնել: Նույն բանակում իրադարձություններ են տեղի ունենում, որոնց պատճառները մենք դժվարանում ենք հայտնաբերել: Բայց մյուս կողմից հասարակական այն լարումը, որն ունենք մեր հասարակության ներսում, իր արտացոլանքն է գտնում այնպիսի փակ միջավայրերում, ինչպիսին բանակն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ հասարակությունը այժմ գտնվում է անցումային փուլում, և արտաբերած յուրաքանչյուր խոսք կարող է առաջացնել շատ անկախատեսելի հետևանքներ: