ՍԴ աշխատակազմի ղեկավարի վարքագծին պետք է գնահատական տա նախևառաջ ՍԴ-ն. Վլադիմիր Վարդանյան

«Լեգիտիմությունը հետևյալն է՝ քաղաքացու դիրքորոշումը այս կամ այն ակտի, արարքի իրավաչափության վերաբերյալ: Լեգիտիմ է արդյոք սահմանադրությունը: Մենք պետք է առանձնացնենք 2 բաղադրատար. առաջինը՝ սահմանադրությունը որպես բովանդակություն, որպես տեքս և դրա ընդունման ընթացակարգը: Վերջինիս հետ կապված, գիտեք, որ բազում խնդիրներ են առաջացել և՛ հանրաքվեի ժամանակ, և՛ դրանից հետո, բայց բովանդակության առումով քննադատությունը շատ ավելի քիչ էր: Լեգիտիմությունը, ըստ էության, քաղաքացու պատրաստակամությունն է շարունակել ընդունել այդ փաստաթուղթը որպես պարտադիր վարքագծի կանոնները պահելու հիմքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ առնվազն այս փուլում խոսել սահմանադրության ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ, ճիշտ չէ: