Առաջարկում եմ իմաստավորել հանրաքվեն նոր Սահմանադրությամբ․ Հրանտ Խաչատրյան

«Մեր սերնդի բախտը բերել է` մեզ բաժին հասավ մեծ փոփոխությունների դարաշրջան: Մենք լավատես էինք, որ այդ փոփոխությունների շրջանակներում հայ ժողովուրդը կարողանալու է իրեն դրսևորել իր առավելագույն կարողություններով  և ստեղծելու է աշխարհի ամենալավ երկիրը»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը` անդրադառնալով Արցախյան շարժման 32-րդ տարեդարձին: Նա հիշեցրեց, որ 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն արտահայտեց Հայաստանի` ներառյալ Արցախի ժողովրդի միասնական կամքն ու ձգտումը և հռչակեց իր անկախության գործընթացը սկսելու մասին. «Դա շատ լավ ստարտ էր, և ես պատկերացնում էի, որ 4-5 տարի հետո մենք արդեն ունենալու ենք կայուն պետություն` չնայած բոլոր այն հանգամանքներին, որոնք առաջին հայացքից բարենպաստ չէին թվում»: Անդրադառնալով «Կոլցո» օպերացիային` Հրանտ Խաչատրյանն ասաց. «Դրանք էթնիկ զտման գործընթացներ են եղել: Սակայն մեր այսօրվա քաղաքական գործիչները, նայած, թե որ թևին են պատկանում, միակողմանի են հիշում` ուղեղի կամ աջ կիսագնդով, կամ ձախ:  «Կոլցո» օպերացիան Խորհրդային Միության և նոր ձևավորվող ռուսական  պետության հովանավորությամբ տեղի ունեցավ, բայց հետագայում մենք համոզվեցինք, որ այն ժամանակ այդ գործողությունները համաձայնեցված են եղել նաև արտաքին աշխարհի գաղտնի ծառայությունների հետ»: ՍԻՄ նախկին նախագահը կարծում է, որ այսօր էլ Արցախյան հարցը օդում է կախված աշխարհաքաղաքական սխեմաների պատճառով. «Այդ խնդիրը վաղուց փակված է, ընդ որում` նաև ադրբեջանցիների համար»:     Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: