Պետք է լինեն պաշտոնանկություններ. տարիներ շարունակ փոքր կիլկիներն են պատասխանատվության ենթարկվել. Նաիրա Զոհրաբյան

«Պետք է լինի հստակ պատասխանատվություն և հստակ մարդիկ, որոնք տարիներ շարունակ բանակում այս խոցերի, արդեն մետաստազներով տարածված խոցերի համար պատասխանատու են: Բանկանաբար պետք է լինեն նաև պաշտոնանկություններ, որովհետև տարիներ շարունակ մենք արդեն տեսնում ենք, որ գլխավոր դերակատարների փոխարեն այդ փոքր կիլկիներն են ենթարկվել պատասխանատվության: Եթե վստահ լինեի, որ, X-ին փոխարինելով Y-ով, մենք բանակում առկա այս բազմավեկտոր խնդիրները կկարողանայինք լուծել, ես կասեի՝ ահա մեղավորը, պաշտոնանկ արեք նրան, և խնդիրը կլուծվի»,-- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ զինվորական և սպայական ցածր կրթական մակարդակը բանակ են բերում անառողջ բարքեր: