Թող ներեն ինձ ծնողները, բայց զինվորը չպետք է հեռախոս ունենա. զոհերի, դժբախտ դեպքերի 70 տոկոսը հեռախոսի պատճառով է եղել

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 20-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի վերջին ուղիղ եթերին՝ բալային համակարգի հետ կապված։ Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ նախագծի միակ վիճահարույց կետը կայանման հետ կապված դրույթն է.«Խախտումները միշտ եղել են, պարզապես տույժի տեսակն այժմ խստացված է, ինչը խիստ անհրաժեշտություն էր։ Եթե մարդը ոչ սթափ վիճակում է, խուսափում է սթափության վիճակի զննությունից, տրանսպորտային միջոցը վարում է առանց զույգ համարանիշների՝ դա անհարգալից վերաբերմուք է, ուստի վարորդական իրավունքից զրկելը միանշանակ տեղին է»։ Խոսելով ԶՈւ-երում առկա խնդիրների, վերջին շրջանում գրանցված մահերի հանգամանքների մասին, Արմեն Խաչատրյանը մի քանի դրույթ առանձնացրեց։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում