Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից և զբաղվելու է քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից և զբաղվելու է քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով վեց տարի և ինն ամիս: Մերաբիշվիլիի ազատման կադրերն ուղիղ եթերում ցուցադրել Է Mtavari Arkhi վրացական հեռուստաընկերությունը: Դուրս գալով բանտից՝ նա հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մերաբիշվիլին 2004 թվականի հունիսի 7-ից մինչև դեկտեմբերի 18-ն զբաղեցրել է Վրաստանի պետանվտանգության նախարարի պաշտոնը, 2004 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի հուլիսը եղել է երկրի ներքին գործերի նախարարը, հուլիսից մինչև 2012 թվականի հոկտեմբերը պաշտոնավարել Է որպես հանրապետության վարչապետ: 2013 թվականի մայիսին նա ձերբակալվել է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով: