Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը

Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում: «Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջև համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,- ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի և Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը: