Վրաստանի նախագահի Աֆրիկայի այցը չեղարկվել է ֆեյսբուքյան գրառման պատճառով

Վրաստանի նախագահի Աֆրիկայի այցը չեղարկվել է ֆեյսբուքյան գրառման պատճառով

Facebook սոցիալական ցանցում կատարված հրապարակումից հետո, որի հեղինակը Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժղենտին է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պլանավորված այցը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայնտում է Apsny.ge-ն: Մամուկա Ժղենտին ֆեյսբուքյան էջում գրել է, որ ըստ իր ունեցած տեղեկատվության՝ պլանավորվում է նախագահի 10-օրյա այցը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն «մեծ պատվիրակության հետ»: Նախագահի վարչակազմը Մամուկա Ժղենտիի գրառումը համարել է «անպատասխանատու և պետության շահերին վնաս հասցնող», և հայտարարել է, որ «Վրաստանի նախագահի և նրա պատվիրակության՝ ԿԱՀ այցի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է և դրա տարածումը խստիվ արգելվում է»: «Հատկապես վրդովմունք է հարուցում այն հանգամանքը, որ նման տեղեկատվությունը ցինիկ համատեքստում տարածում է Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպանը, որը հիանալի գիտի գաղտնի տեղեկատվության կարևորությունը», ասված է հայտարարության մեջ: Հրապարակման պատճառով Վրաստանի նախագահը և պաշտպանության նախարարը հարկադրված են եղել չեղյալ հայտարարելու իրենց այցը ԿԱՀ, որտեղ գտնվում են վրացի խաղաղապահներ: