Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանի Ուհան քաղաքում 12 ժամանակավոր հիվանդանոց է սկսել աշխատել նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով համաճարակի նկատմամբ հսկողության քաղաքային շտաբի հայտարարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։ Շտաբի տվյալների համաձայն՝ հիվանդանոցների են վերածվել Ուհանի մի շարք հաստատություններ, ներառյալ գիմնազիաներ և ցուցահանդեսային կենտրոններ: Նշվում է, որ իշխանությունները նախատեսում են բացել լրացուցիչ դաշտային հոսպիտալներ՝ այդ տիպի բուժհիմնարկներում մահճակալ-տեղերի թիվը ավելացնելով մինչև 20,4 հազար: Փետրվարի 7-ին ՉԺՀ-ի առողջապահության պետկոմիտեն նշել է Ուհանում կորոնավիրուսի դեմ պայքարում ժամանակավոր հիվանդանոցների արդյունավետության մասին, որոնք օգնում են նվազեցնել ստացիոնար կլինիկաների ծանրաբեռնվածությունը: