Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ «Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում է եղել»,- գրել է Ռաբիին Twitter-ում: Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,- ասել էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը։