Թուրքիայում արդարացվել և դրանից անմիջապես հետո ձերբակալվել է այգին պաշտպանող ցուցարարը

Թուրքիայում արդարացվել և դրանից անմիջապես հետո ձերբակալվել է այգին պաշտպանող ցուցարարը

Թուրքիայում դատարանը արդարացրել է ինը ցուցարարների, որոնք մասնակցել են 2013-ի բողոքի ցույցերին, որոնք բնապահպանականից դարձել են քաղաքական: 9 արդարացվածներից միայն մեկն էր փաստացի բանտարկված. 63-ամյա Օսման Քավալան ավելի քան 2 տարի սպասում էր դատավճռի Silivri խիստ ռեժիմի բանտում: Մի քանի ժամ անց նրան ձերբակալում են նոր մեղադրանքով: Կավալայի ազատ արձակվելուց անմիջապես հետո դատարանի դահլիճում տրվեց նրան ձերբակալելու հրամանագիր՝ 2016թ, հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, որի համար Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Երեքշաբթի օրը դատավորը անհիմն անվանեց պետական հեղաշրջման ևս մեկ փորձի մեղադրանքները, որը, ըստ քննիչների, արվել է 2013թ.-ին: Դատավորը համարել է, որ բավարար փաստեր չկան դրանք հաստատելու համար: