Էրդողանը չի հավատում Սիրիայում Ռուսաստանի մասնակցությանը «վատ սցենարներին»

Էրդողանը չի հավատում Սիրիայում Ռուսաստանի մասնակցությանը «վատ սցենարներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, թե չի հավատում Սիրիայում վատ սցենարին Ռուսաստանի մասնակցությանը, որպիսին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համարել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը սիրիական Իդլիբում՝ տեղեկացնում RIA Novosti-ն։ «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կմասնակցի նման վատ սցենարների»,- ասել է Էրդողանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով վատ սցենարի վերաբերյալ Կրեմլի արած հայտարարությունը: Փետրվարի 19-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ: «Եթե խոսքը վերաբերում է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է»,-նշել է Պեսկովը։