Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» վնասված են

Իրանում հայտարարել են, որ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» վնասված են

«Ուկրանիայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում խոցված ինքնաթիռի ինքնագրիչները («սև արկղերը») վնասված են: Այդ մասին հայտնել է Իրանի IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիին՝ տեղեկացնում է Interfax-ը։ «Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին փետրվարի 19-ին ասել է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը խնդրել են օգնել նորոգելու ուկրաինական ավիահանրանավի լրջորեն վնասված «սև արկղերը»…Նորոգումից հետո «սև արկղերը» կվերծանվեն, հավելել է Խաթամին»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։