Air Canada-ի օդանավը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի

Air Canada-ի օդանավը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի

Air Canada ավիաընկերության օդանավը, որը կատարում էր Նյու-Յորք-Տորոնտո չվերթը, կանադական քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի, հայտնում է CTV News-ը, հղում անելով ավիափոխադրողի ներկայացուցչին: Ինչպես հայտնի է դարձել, անիվը պոկվել է օդանավի թռիչքի պահին՝ թռիչքուղու վրա: Նշվում է, որ օդանավում եղել են 120 ուղեւորներ եւ անձնակազմի 5 անդամներ: Իր հերթին CTV News-ի լրագրողն իր Twitter-յան էջում տեղադրել է օդանավի վայրէջքի տեսանյութը: Կադրերում երեւում է, որ վայրէջքը բարեհաջող է անցել: https://twitter.com/TomPodolec/status/1229872492342317056?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1229878308852162560&ref_url=https%3A%2F%2Fwww.gazeta.ru%2Fsocial%2Fnews%2F2020%2F02%2F19%2Fn_14055913.shtml