Apple-ը նախազգուշացրել է, որ կորոնովիրուսի պատճառով շահույթի անկում է գրանցվել

Apple-ը նախազգուշացրել է, որ կորոնովիրուսի պատճառով շահույթի անկում է գրանցվել

Apple ընկերությունն իր ներդրողներին նախազգուշացրել է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում չի կատարի իր ֆինանսական պարտավորությունները Չինաստանում բռնկված կորոնովիրուսի պատճառով, քանի որ այն բերել է iPhone-ի արտադրության կրճատմանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ iPhone արտադրող բոլոր ձեռնարկությունները գտնվում են Հյուբեյ նահանգից դուրս: Ներկայումս նրանք կրկին աշխատում են, սակայն արտադրությունը դանդաղորեն է թափ հավաքում: Ընկերությունում նաեւ ավելացրել են, որ Չինաստանում ընկել է iPhone-ի պահանջարկը, քանի որ Apple-ի մանրածախ խանութները կամ փակ են, կամ աշխատում են կարճ ժամանակով: Ավելի վաղ Apple-ը հայտարարել է, որ երկրորդ եռամսյակում 63 մլրդ-67 մլրդ դոլարի շահույթ է ակնկալում: