Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ»

Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել: Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրությունում ընդհանուր ձևակերպումներով տեքստ էր ներկայացվել, սակայն, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հանդիպումը մոտ 4 ժամ է տևել: Մինչ այդ, ՊԲ-ն մի քանի այլ ձևաչափով ևս (ոչ պաշտոնական) քննարկումներ է իրականացրել: Այս օրերին ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել առկա վիճակի լիցքաթափմանը: Բանակի հրամկազմի հետ խորհրդակցությունների շարք է անցկացնում նաև Արցախի նախագահը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: