Կոնվերս Բանկը ներդրել է  «Կանաչ» ֆինանսավորման  ConverseGreen պրոդուկտը

Կոնվերս Բանկը ներդրել է «Կանաչ» ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար: «ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները  հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին  համապատասխանող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները», -ասել են Կոնվերս Բանկում: Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝  ջեռուցման և օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում /վերանորոգում/, սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային վահանակների տեղադրում և այլն: Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից  1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչև 60 ամիս  մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով: Նշենք, որ ConverseGreen  վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար»  ծրագրի շրջանակում : Վարկատեսակի մանրամասները՝   https://www.conversebank.am/hy/ConverseGreen/  հղումով: