Airbus-ի զուտ վնասը 2019 թվականին կազմել է գրեթե 1,5 մլրդ դոլար

Airbus-ի զուտ վնասը 2019 թվականին կազմել է գրեթե 1,5 մլրդ դոլար

2019 թվականին Airbus ավիաշինական կորպորացիայի զուտ վնասը կազմել է 1,36 միլիարդ եվրո (1,48 միլիարդ դոլար): Այդ մասին են վկայում ընկերության՝ փետրվարի 13-ին հրապարակված նյութերը՝ տեղեկացնում է TASS-ը: 2018 թվականի արդյունքներով՝ Airbus-ը հաշիվ էր տվել 3 միլիարդ եվրոյի (3,3 միլիարդ դոլարի) չափով զուտ շահույթի մասին: Ըստ որում անցյալ տարվա հասույթը 2018 թվականի համեմատությամբ աճել է 11 տոկոսով և կազմել 70,5 միլիարդ եվրո (76,7 միլիարդ դոլար): Airbus-ի ղեկավար Գիյոմ Ֆորին հայտարարության մեջ ընդգծել է, որ ընկերությունը կարողացել է զգալի հաջողությունների հասնել առևտրային ինքնաթիռների մատակարարումների շնորհիվ: «2020 թվականին մեր նպատակը կդառնա կորպորատիվ կուլտուրայի ամրապնդումը, աշխատանքի գործընթացի կատարելագործումը և ծախքերի կառուցվածքի շտկումը՝ ֆինանսական ցուցանիշների բարելավման համար»,- հավելել է նա: Ինչպես նշել է Ֆրանս Պրես գործակալությունը, կորպորացիայի վնասների պատճառներից մեկը դարձել է 3,6 միլիարդ եվրոյի (3,9 միլիարդ դոլարի) վճարման որոշումը մի քանի երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) կոռուպցիոն հետաքննությունների դադարեցման համաձայնագրերի շրջանակում: