Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 նոր սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 նոր սմարթֆոնը

Samsung հարավկորեական կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է ընկերության կայքում: Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված էկրանով, ինչպես նաև ամենամեծ և ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն: Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը: Սովորական S20-ն ունի 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով էկրան: Բոլոր երեք տեսակներն էլ հագեցված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչև 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ: Սմարթֆոնները վաճառքում կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար: Samsung-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ իջեցնում են Galaxy S10 սմարթֆոնների գները: