Samsung –ն Օսկարի ժամանակ ցույց է տվել նոր ծալովի հեռախոսը

Samsung –ն Օսկարի ժամանակ ցույց է տվել նոր ծալովի հեռախոսը

Samsung-ը թողարկել է նոր ծալովի հեռախոսի գովազդը: Գովազդը ներկայացրել են Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ, հայտնել է Engadget-ը: Samsung-ի ծալվող հեռախոսի գովազդը ներկայացրել են Օսկարի մրցանակաբաշխության գովազդային դադարներից մեկի ժամանակ: Տեսանյութում ներկայացրել են 90 աստիճանով ծալվող սարքը: Սարքն ունի 2 դիսփլեյ՝ հիմնական եւ ծալվող: Գովազդում ցույց է տրվում, որ երկրորդ դիսփլեյն օգտագործելով կարելի է տեսնել կանչվող բաժանորդի համարը, ընդունել կամ մերժել կանչը: Առաջին անգամ Samsung-ի ծալվող հեռախոսը տեսանյութում ցուցադրվել է փետրվարի սկզբին: Ըստ աղբյուրների, նոր սարքավորումը կունենա Galaxy Z Flip անվանումը, 6,7 դյումանոց հիմք եւ 1,06 դյումանոց լրացուցիչ էկրան, Snapdragon 855+ պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերացիոն հիշողություն, 12 եւ 13 մեգապքսել 2 տեսախցիկ: