Թագավորական ընտանիքը որոշել է Մեծ Բրիտանիա վերադարձնել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

Թագավորական ընտանիքը որոշել է Մեծ Բրիտանիա վերադարձնել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

Արքայազն Չարլզը և նրա որդին՝ Ուիլյամը՝ Քեմբրիջի դուքսը, որոշել են արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, հետ բերել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով որոշ աղբյուրներ: Արքայազն Հարիի հայրը՝ Չարլզը, և նրա եղբայրը՝ Ուիլյամը, նշել են, որ արքայական ընտանիքը պատրաստ է Սասեքսի դուքսին տրամադրել Մեծ Բրիտանիայում ապրելու հարմարավետ պայմաններ, որտեղ լուսանկարիչները չեն խանգարի նրանց: «Պալատը խիստ անհանգստացած է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ճակատագրով», - ասում է թագավորական ընտանիքին մոտ կանգնած անանուն զրուցակիցը: «Նրանք քննարկում են գործողությունների ծրագիր, եթե զույգը ցանկանա վերադառնալ»: Ներկայում Սասեքսի դուքսն ու դքսուհին Կանադայում բնակվում են մոտ 14 միլիոն կանադական դոլար արժողությամբ Mille Fleurs վիլլայում։ Ըստ The Times-ի՝ այնտեղ զույգը գտնվում է ֆոտոլրագրողների ուշադրության ներքո: Նշվում է, որ լրագրողները նույնիսկ փորձել են գաղտնի նկարահանել Հարիին և Մարքլեին իրենց տան ներսում՝ օգտագործելով խոշոր չափերի տեսախցիկներ: