Թուրքիան մեղադրվում է ահաբեկիչներին Լիբիա ուղարկելու մեջ

Թուրքիան մեղադրվում է ահաբեկիչներին Լիբիա ուղարկելու մեջ

Թուրքիան կազմակերպում է Ջաբհաթ ան-Նուսրայի ահաբեկիչներին Սիրիայից Լիբիա տեղափոխումը: Այս հարցով Անկարային մեղադրել է Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Մեսմարին՝ հայտնում է Al-Masdar News-ը: «Զինյալների թիվը, որոնց Թուրքիան փորձում է Սիրիայից Լիբիա տեղափոխել, հասել է 8000-ի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ թուրքական պետությունը գործում է հրադադարի ռեժիմի խախտմամբ, բայց Լիբիան հրաժարվում է բազա դառնալ միջազգային ահաբեկչության համար: Ալ-Մեսմարին մեկնաբանել է նաև Լբիայի ազգային բանակի շարունակվող հարձակումը: Նրա խոսքով՝ զորքերի այս առաջընթացը չի կարող համարվել հրադադարի ռեժիմի խախտում. սրանք նախազգուշական գործողություններ են, որոնց նպատակը հակառակորդին նախազգուշացնելն է: