ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ին

ՉԺՀ-ի Հուբեյի նահանգի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամուսնությունների գրանցումը փետրվարի 2-ին

Չինատանի Հուբեյի նահանգի Քաղաքացիական վարչակազմի վարչությունը, նահանգ, որտեղ տեղի է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի բռնկում, չեղյալ է հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը, ինչը հետևում է գերատեսչության՝ հրապարակված հայտարարությունից՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Չինաստանում շատ սիրահարներ հույս ունեին իրենց ամուսնությունը գրանցել 2.02.2020-ին, որովհետև այդ թվերի զուգադրումը, որոնք չինարենում համահունչ են «ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ» արտահայտությանը, հանդիպում է «հազար տարին մեկ անգամ»: Չնայած որ դա հանգստյան օր է, սկզբնապես նահանգի կառավարությունը որոշել էր «հանուն սիրո» այնուամենայնիվ փետրվարի 2-ի համար ընդունել ամուսնությունների գրանցման հայտերը: «Նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և չտարածման շտաբի պահանջներին համապատասխան՝ որոշում է ընդունվել նահանգի սահմաններում չեղյալ հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը»,- ասված է գերատեսչության տարածված հայտարարության մեջ: