Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Opel մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած

Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Opel մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։