Apple iPad-ը նշում է իր տասնորորդ տարեդարձը որպես շուկայի առաջատար

Apple iPad-ը նշում է իր տասնորորդ տարեդարձը որպես շուկայի առաջատար

Apple iPad-ն իր 10-րդ տարեդարձը նշում է որպես շուկայի առաջատար, այս մասին ասել են հարցման մասնակիցները: 10 տարի առաջ՝ 2010 թվականի հունվարի 10-ին Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսն անձամբ ներկայացրեց առաջին iPad-ը, որն առանց չափազանցության հեղափոխություն էր համակարգչային տեխնիկայի շուկայում: Սարքավորումը, որն իր մեջ ներառում էր եւ համակարգչի, եւ ընթերցարանի, եւ մասամբ էլ սմարթֆոնի գործառույթները, գտածո էր այն օգտատերերի համար, որոնց կյանքն անցնում է շարժման մեջ՝ գործուղումներ, խորհրդակցություններ, հանդիպումներ: re:Store-ում նշել են, որ iPad-ն այսօր լիակատար այլընտրանք է համակարգչին: