Պատերազմ սկսելու ցանկություն չունենք․ որ դեպքում Հայաստանը կգնա զիջումների

«Ես կարծում եմ` բանակցային գործընթացի ժողովրդավարացումը կամ ազատականացումը չափազանց կարևոր է»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը` հավելելով, որ վարչապետի վերջին հայտարարությունը և նախկինում արված այլ հայտարարությունները հենց այս ուղղությամբ են գնում: Նրա խոսքով` այժմ այս քննարկումը բաց է. «Վարչապետը կոչ է անում կապանյան ասուլիսից, ժամեր անց թեկնածուները խոսում են իրենց մոտեցումներից: Այսպես դիալոգ է սկսվում Հայաստանի և Արցախի միջև, ինչը կարևոր է»: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ մարտի 31-ին կայանալիք ընտրություններում պետք է կարողանալ հաշվի առնել վերջին 20 տարվա փորձը: «Անկախ այն բանից, թե ԼՂ հարցում երբ և ինչ լուծում կգտնվի, քննարկելը, երկխոսությունը անհրաժեշտություն է»,- նկատեց Արսեն Խառատյանը:   Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: