Թուրքիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը

Թուրքիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի: Այդ մասին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալություն: Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհվածի և 1607 տուժածի մասին: Փրկարարները հունվարի 27-ի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել մեկ զոհվածի մարմին, ևս երկուսը դեռևս գտնվում են փլատակների տակ: Հիշեցնենք, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում ևՔայսերի նահանգներում, ինչպես նաևՍիրիայի հյուսիսում: