Գուցե սրամիտ էր, բայց գրիչի ու բեռնատարների համեմատությունը տեղին չէր. Հակոբ Կարապետյան

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 27-ի հյուրը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենիկ Հարթենյանի աղմկահարույց գրառմանը և նշեց.«Պարոն Հարթենյանը ավագանու անդամ է դարձել վերջերս ավագանու մեկ այլ անդամի՝ այլ պաշտոնի անցնելու պատճառով։ Ցավոք սրտի սա իր միակ ակտիվությունն է, որին ես ականատես եղա։ Այսինքն՝ որևէ ելույթով կամ նախաձեռնությամբ պարոն Հարթենյանը դեռ աչքի չէր ընկել։ Մենք տեսանք, որ կտրուկ ու միանաշնակ արձագանք եղավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից ու նա նաև ՔՊ անդամ է, հետևաբար արձագանք եղավ նաև կուսակցության մարմինների կողմից»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում