Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը

Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղիղ եթերով հայտարարել է, որ իրանցիները չպետք է թույլ տան, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը» վնաս հասցնի ազգային միասնությանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, մեջբերում է Reuters-ը: Նրա խոսքով, Իրանի ժողովուրդը պետք է դիմադրի և Թրամփին թույլ չտա հաջողության հասնել՝ ժողովրդի և իշխանության միջև անջրպետ ստեղծելու գործում: «Մենք պետք է միասնական լինենք...Մի մերժեք ընտրությունները», - հավելել է նա: