Զարիֆը փոխհատուցում է պահանջել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալու դիմաց

Զարիֆը փոխհատուցում է պահանջել ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալու դիմաց

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցում տրամադրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Զարիֆը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների միակ հնարավոր ձևաչափը Իրանի համար «5+1 խումբն է» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, ԱՄՆ), որոնցից ԱՄՆ-ը հրաժարվել է՝ դուրս գալով միջուկային գործարքից։ Նախարարի խոսքերով՝ ԱՄՆ-ը պետք է վերադառնա մինչև 2017 թվականի վիճակին և Իրանին փոխհատուցի պատճառված վնասները։