Թռիչքի ժամանակ բռնկված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում

Թռիչքի ժամանակ բռնկված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում

Թռիչքի ժամանակ բռնկված ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում, հաղորդում է Mehr գործակալությունը: Գորգանից Թեհրան թռչող օդանավում հրդեհ է բռնկվել կիրակի երկոյան: Ըստ նախնական տվյալների, սկսել է այրվել օդանավի շարժիչներից մեկը: Օդաչուները կարողացել են վթարային վայրէջք կատարել, որի ժամանակ ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության, օդանավի եւ ուղեւորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել: