Արհեստական բանականությունը ճապոնացիներին կօգնի երկաթուղային ճանապարհները մաքրել ձյունից

Արհեստական բանականությունը ճապոնացիներին կօգնի երկաթուղային ճանապարհները մաքրել ձյունից

Ճապոնական երկաթուղային West Japan Railway ընկերությունը մտադիր է արհեստական բանականությունն օգտագործելով համակարգ ստեղծել, որպեսզի բարձրանա ձյունից ռելսերի մաքրման եւ արագընթաց գնացքների պաշտպանության արդյունավետությունը, հայտնում է Կիոդո գործակալությունը: Ներկայումս օպերատորները որոշում են ձնամաքրման աշխատանքներին մասնակցող աշխատակազմի թիվը՝ հիմնվելով օդերեւութաբանների կանխատեսումների վրա, չնայած որ դրանք այնքան էլ ճիշտ չեն լինում: Նոր համակարգն իրական ժամանակում տեղեկատվություն է հավաքելու ռելսերի եւ գնացքների վրա նստած ձյան մասին՝ հիմք ընդունելով տեսանկարահանող սարքերի տվյալները, եւ որոշելու է, թե քանի մարդ է հարկավոր ձնամաքրման աշխատանքների համար: Նախատեսվում է նոր համակարգը վերջնականորեն շահագործել տարվա վերջին: