Երկու տարեկան աղջնակին փլատակներից փրկել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից մեկ օր անց

Երկու տարեկան աղջնակին փլատակներից փրկել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից մեկ օր անց

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից մեկ օր անց երկուամյա մի աղջնակի են հանել փլատակներից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջուին: Աղջիկն ու մայրը հայտնաբերվել են Էլազիգ քաղաքի փլատակներում: Կնոջ փրկարարական աշխատանքները շարունակվում են, փրկարարները նրան տրամադրել են անհրաժեշտ դեղամիջոցներ և պահպանում են ձայնային կապը: Երեխան գիտակից վիճակում է, նրան հոսպիտալացրել են: Հունվարի 24-ի երեկոյան Թուրքիայի Մալաթիա և Էլազիգ նահանգներում երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ ողբերգության հետևանքով մահացել է 29 մարդ: