Նոր Boeing 777X-ը առաջին անգամ օդ բարձրացավ

Նոր Boeing 777X-ը առաջին անգամ օդ բարձրացավ

Նոր Boeing 777X-ը առաջին անգամ թռավ: Թռիչքի հեռարձակման տեսագրությունը հասանելի է Boeing-ի պաշտոնական կայքում: Թռիչքն իրականացվեց Վաշինգտոնի Everett օդանավակայանից (ԱՄՆ): Տեսանյութում թռիչքի պահն է, երևում են նաև հետևող մարդիկ և լրագրողները: 2019 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Boeing-ը հետաձգել է նոր Boeing 777X ինքնաթիռի առաջին թռիչքը մինչև 2020 թվականի սկիզբ՝ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունը դադարեցրել էր 777X ինքնաթիռի փորձարկումը հայտնաբերված խնդիրների պատճառով: Boeing 777X լայնաֆյուզելաժ ինքնաթիռը ներկայացվեց մարտ ամսին: Ի սկզբանե պլանավորված էր, որ ինքնաթիռը առաջին թռիչքը կկատարի 2019-ի աշնանը, իսկ ուղևորների սպասարկումը կսկսվի 2020-ին: Այն երկու շարժիչով ամենամեծ մարդատար ինքնաթիռը կլինի աշխարհում։