Վեզուվի հրաբխի զոհի ուղեղը ապակու է վերածվել

Վեզուվի հրաբխի զոհի ուղեղը ապակու է վերածվել

Վեզուվի հրաբխի զոհերից մեկի գանգում գիտնականները ապակենման նյութ են հայտնաբերել, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ հրաբխային ջերմությունը կարող էր ուղեղի հյուսվածքները վերածել ապակու, հայտնում է Հերկուլանումի հնագիտական պարկը: Այս բացահայտման մասին հնագետների խումբը՝ Պյեր Պաոլո Պետրոնեի գխավորությամբ, մեծ հոդված է հրապարակել New England Journal of Medicine գիտական հանդեսում: Հին հռոմեական Հերկուլանումը հարեւան Պոմպեի հետ միասին ծածկվել էր հրաբխային մոխրով մթա 79 թվականին: Պետրոնեի կատարած վերջին հետազոտությունների ժամանակ տղամարդու գանգում ապակենման նյութ էր հայտնաբերվել: Նյութը հետազոտելուց հետո այնտեղ եղած այնպիսի սպիտակուցների եւ ճարպաթթուների առկայությունը, որոնք սովորաբար լինում են մարդու ուղեղում, թույ լեն տվել եզրակացնել, որ բարձր ջերմաստիճանը բառացիորեն այրել է ճարպը եւ զոհի մարմնի հյուսվածքները, ինչի արդյունքում ուղեղը վերածվել է ապակու: Հնագիտական պարկի տրամադրած լուսանկարներում զոհի գլխի պարունակությունը փայլուն, կարծր սեւ զանգված է: