Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի բանկիրը

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի բանկիրը

Մոսկվայում ձերբակալվել է օրենքով գող Ասլան Ուսոյանի խմբավորումից 2 անձ: Այս մասին հայտնում է Telegram-канал 112-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվել են Ալեքսանդր Կուտուկովը և Ալեքսանդր Պլյուշենկոն, վերջինս Հասանի բանկիրն էր: Ըստ քննիչների՝ երկուսն էլ մասնակցել են բանկային խարդախությունների, ձեռնարկությունների սնանկացման և ակտիվների դուրսբերման: Նրանք վախեցրել են գործարարներին՝ վերջիններիս անուններով տապանաքարեր ուղարկելով: Ստացված գումարները Պլյուշենկոն փոխանցել է իրեն պատկանող Айви Банк-ի միջոցով, որը հետագայում սնանկացել է: Իրավապահ մարմինները նշել են, որ Ուսոյանի հանցավոր խմբավորման գործի շրջանակում այս ձերբակալությունը վերջինը չէ: