ԱՄՆ-ն «թռչող ավիակիր» ունի

ԱՄՆ-ն «թռչող ավիակիր» ունի

C-130 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որից արձակվելու են X-61A անօդաչու սարքերը, փաստացի «թռչող ավիակիր» է, - գրում է Popular Mechanics- ը: Այսպես է մեկնաբանել պարբերականը 2019 թվականի նոյեմբերին Սոլթ Լեյք Սիթի քաղաքի մոտակայքում անցկացված փորձարկումները, որոնց ընթացքում C-130 Herculesից արձակված X-61A- ն օդում եղել է 101 րոպե: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը YouTube-ում հրապարակել էր մի տեսանյութ, որում մանրամասն նկարագրում էր Gremlins ծրագրի շրջանակում փոքր թռչող սարքերի արձակումը։ Տեսանյութում ցուցադրվում է թշնամու դիրքերի ուղղությամբ օդային հարձակման հնարքները: Ըստ Պենտագոնի, նման հնարքները կկիրառվեն 2030 թվականի հակամարտություններում: