Անշարժ գույքի առուվաճառքի դեպքում գույքահարկը պետք է վճարված լինի. Գևորգ Պապոյան

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Գույքահարկի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Ինչպես նշեց նախագծի համահեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նախատեսվում է, որ անշարժ գույքի առուվաճառքի դեպքում ևս ցույց տրվի, որ գույքահարկի գծով պարտավորություններ չկան: Նրա խոսքով՝ սրանով կապահովվեն քաղաքացիների իրավունքները, և նաև ՏԻՄ-երի եկամուտները կավելանան:   Մանրամասները՝ տեսանյութում: