Երևանում թալանել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ և գումար․ shamshyan.com

Երևանում թալանել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ և գումար․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ Ֆոտոլրագրողի՝ նշված բնակարանը պատկանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին։