Եվրամիությունը ստորագրեց Brexit-ը

Եվրամիությունը ստորագրեց Brexit-ը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը վավերացվելու է Եվրախորհրդարանում: Այս մասին ԵՀ-ի նախագահը հայտնել է թվիթերյան իր էջում: «Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ Է տալիս Եվրախորհրդարանին այն վավերացնել», - ասված Է հաղորդագրության մեջ: Իր հերթին Միշելը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը «նոր էջ են բացում որպես գործընկերներ ու դաշնակիցներ»: Հունվարի 23-ին Եվրախորհրդարանի սահմանադրական գործերի կոմիտեն արտահերթ նիստում պաշտպանել է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Դրա շուրջ Եվրախորհրդարանում քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին, ինչից հետո փաստաթուղթը պաշտոնապես կհաստատի ԵՄ խորհրդը: