90-ականների սկզբին դա տեսել ենք. Իշխանության լեգիտիմությունը չպետք է բերի ամենաթողության. Գորգիսյան

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: «Հարգելիներս, այս շենքում ինչ կատարվում է՝ քաղաքական է, և դրանից պետք չէ բողոքել, ուղղակի պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արարք ունենում է քաղաքական հետևանքներ»,- արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հավելեց. «Դուք ի՞նչ էիք ասում. ասում էիք՝ դուք մեր քաղաքապետի կոռուպցիոն սխեմաների մեջ մի մտեք, վաղն էլ դուք կունենաք քաղաքապետ՝ մենք չենք մտնի: Ոչ, սիրելիներս, միայն խոսքերով կոռուպցիայի դեմ չեն պայքարում»: Նրա խոսքով՝ իշխանության լեգիտիմությունը չպետք է բերի ամենաթողության, որովհետև դա միշտ ունենում է վատ հետևանքներ. «90-ականների սկզբին մենք դա տեսել ենք»: Ինչ վերաբերում է քաղաքական դեգրադացիայի մասին Մարիա Կարապետյանի խոսքին՝ Գորգիսյանն ասաց. «Է, մի ենթարկվեք, եթե պետք է պարոն Միրզոյանը ձեզ զսպի, որ քաղաքական դեգրադացիայի չենթարկվեք, ցավում եմ ձեզ համար: Եվ կարծում եմ՝ պարոն Միրզոյանը ձեր պաշտպանության կարիքը չունի»:   Մանրամասները՝ տեսանյութում: