Պաշտոնական․ Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել Պորտուգալիայում ամբողջական բուժզննում անցնելուց հետո: Տիգրան Բարսեղյանն «Աստանա»-ի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: