Քանի Փաշինյանին քննադատողները Շարմազանովն ու Աշոտյանն են, նրա իշխանությունը հավերժ է

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունվարի 24-ի հյուրը Mediaroom.am կայքի գլխավոր խմբագիր Հարություն Մկրտչյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին։ Խոսելով երեկվա զինված միջադեպի մասին, Հարություն Մկրտչյանը նկատեց՝ անգրագիտության հետևանք է։ Եթե նշյալ անձը, ըստ մեր զրուցակցի, իմանար, թե ինչ ծանր մեղադրանքներ իրեն կառաջադրվեն՝ նման քայլի չէր դիմի։ Հարություն Մկրտչյանը գոհունակություն հայտնեց Ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի գործողությունների հետ կապված և կարծիք հայտնեց, որ վերջինս կվերանշանակվի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում