Պարտադիր է՝ մենք լինե՞նք կոռուպցիոներ, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք. Կարապետյանը՝ ԼՀԿ-ին

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Թեմայից շեղվելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» տարածած հայտարարությանը և Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթին, ասաց. «Դուք շատ լավ գտել եք՝ ինչպես մեզ խոցել: Չէ՞ որ մեզ համար ժողովրդավարությունը կարևորագույն արժեք է, իսկ ԱԺ նախագահի անձը ճանաչելով՝ շատ լավ գիտեք, որ ազնվությունը այդ մարդու առաքելությունն է, որի վրա խարսխվում է նրա ողջ քաղաքական գոյը»: Նա հարց բարձրացրեց. «Արդյոք պարտադի՞ր է, որ մենք լինենք կոռուպցիոներ և սահմանադրական իրավունքները ոտնահարող, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք»:   Մանրամասները՝ տեսանյութում: